Վարակաբանություն
Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am
![Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am Ինչպե՞ս է COVID-19 վարակն ազդում տղամարդու պտղաբերության վրա. urolog.am](up/article/big/file_58064_6077378.jpg)
Արդյո՞ք վիրուսն ախտահարում է արական սեռական օրգանները։
Վիրուսն այնքան հեշտությամբ չի թափանցնում տղամարդու ամորձիներ, որքան` թոքեր կամ աղիներ։ Ներթափանցումը հնարավոր է միայն արյան միջոցով, իսկ դա կարող է տեղի ունենալ միայն թոքային հյուսվածքների արտահայտված ախտահարման դեպքում, այսինքն, հիվանդության ծանր ընթացքի ժամանակ։
Ներկայում հրապարակված են գիտական տվյալներ, որոնք ցույց են տալիս, որ վիրուսեմիան (արյան մեջ վիրուսի հայտնաբերումը) հազվադեպ է հանդիպում։ Ամորձին կառուցված է այնպես, որ մանրէների և վիրուսների համար չափազանց դժվար է արյան միջից ներթափանցել ներքին միջավայր, քանի որ հեմատոտեստիկուլյար պատնեշն օժտված է ակտիվ հակավիրուսային պաշտպանությամբ։
Ըստ չինացի և ամերիկացի գիտնականների, հիվանդ տղամարդկանց սերմնահեղուկում վիրուսը կարող է հայտնաբերվել ինչպես հիվանդության սուր շրջանում (հետազոտվողների մոտավորապես 15%-ի մոտ), այնպես էլ ապաքինման շրջանում (հետազոտվողների 8%-ի մոտ)։ Սակայն ներկայում տվյալներ չկան այն մասին, թե որքան երկար կարող է վիրուսը պահպանվել էյակուլատում` ապաքինումից հետո։
Արդյո՞ք COVID-19-ն ազդում է սերմնաբջիջների հասունացման վրա։
Տղամարդու մոտ սպերմատոգենեզի ցիկլը կազմում է 75 օր։ Չափազանց քիչ ժամանակ է անցել այդպիսի գնահատականի համար։ Տղամարդու ամորձում գործում է պաշտպանության բարդ կազմակերպված համակարգ, որն, ի սկզբանե, կանխում է իմունային բջիջների ներթափանցումը սերմնատար խողովակ, որտեղ հասունանում են սերմնաբջիջները։
Այնուամենայնիվ, այն գործոնները, որոնք անմիջականորեն կապված չեն սպերմատոգենեզի բջիջների վրա վիրուսի ազդեցությամբ (բարձր ջերմություն, ինտոքսիկացիա, հակաբիոտիկների և հակավիրուսային պատրաստուկների նշանակում, հիպօքսիա), այնուամենայնիվ սպերմատոգենեզի վրա ունեն իրենց բացասական ազդեցությունը։
Նոր կորոնավիրուսը փոխանցվու՞մ է սեռական ճանապարհով։
Կան վիրուսներ, որոնք ընկնելով մարդու օրգանիզմ՝ ապրում են այնտեղ տարիներով և տասնյակ տարիներով, օրինակ ՄԻԱՎ-ը, հեպատիտ С-ի, հերպեսի վիրուսը, ցիտոմեգալովիրուսը։
Նոր կորոնավիրուսի վերաբերյալ այդպիսի տեղեկատվություն առայժմ չկա։ Սակայն բոլոր կորոնավիրուսները, որոնց հետ նախկինում առնչվել է մարդը, օրգանիզմից ամբողջությամբ հեռացվում էին (չէին հայտնաբերվում)։ Ներկայում սեռական ճանապարհով կորոնավիրուսի փոխանցման մասին տեղեկատվություն չկա։
Ինչպե՞ս COVID-19-ով հիվանդացած տղամարդը հասկանա, որ իր մոտ սկսվել է պտղաբերության ֆունկցիայի խանգարում։
Պտղաբերության ֆունկցիայի խանգարման մասին կվկայեն սեռական հակվածության նվազումը, սերմնահեղուկի ծավալի պակասելը, ինչպես նաև` արյան մեջ տեստոստերոնի մակարդակի նվազումը։ Արյան հետազոտությամբ դիտվում է ինհիբին B-ի նվազում, որն արտադրվում է սպերմատոգենեզին մասնակցող բջիջների կողմից, ֆոլիկուլխթանիչ հորմոնի բարձրացում, ամորձիների ծավալի նվազում և այդ շրջանում ցավերի առաջացում` հիվանդության ժամանակ։
Բացի այդ, հնարավոր է պաթոսպերմիայի առաջացում (փոփոխություններ սպերմոգրամայում՝ սերմնաբջիջների քանակի, շարժունակության և ձևաբանության նվազում)։
COVID-19-ից հետո տղամարդկանց մոտ սեռական ֆունկցիայի խանգարման ինչպիսի՞ ռիսկեր կան։
Տարած վիրուսային վարակից հետո ասթենիան կարող է բերել լիբիդոյի (սեռական հակման) նվազման։ Այստեղ կարևոր է վերականգնողական շրջանը, որակյալ սնուցումը, հանգիստը, ֆիզկուլտուրան, վիտամինները և բավարար քունը։
Կա ուշադրության արժանի ևս մեկ փաստ։ Թոքային հյուսվածքի արտահայտված ախտահարման դեպքում զարգանում է ֆիբրոզ, ինչը նվազեցնում է արյունը օքսիգենացնելու թոքերի ունակությունը։ Հայտնի է, որ թոքերի քրոնիկական օբստրուկտիվ հիվանդությամբ պացիենտների մոտ կա էրեկցիայի խանգարում, ընդ որում, այն պայմանավորված է հիպօքսիայով և թոքերի ֆունկցիոնալ ծավալի նվազմամբ։
Եթե վիրուսն, այնուամենայնիվ, ախտահարում է ամորձին, այն կարող է նվազեցնել Լեյդիգի բջիջների պոպուլյացիան, որոնք արտադրում են հիմնական արական հորմոնը՝ տեստոստերոնը։ Բացի այդ, տեստոստերոնի նվազումը բերում է սեռական խանգարումների, էրեկցիայի որակի նվազեցման, նյութափոխանակային խանգարումների, ճարպակալման։
Ի՞նչ անել այդ դեպքում։
Պետք է հետազոտվել (ինհիբին B, ֆոլիկուլխթանիչ հորմոն, տեստոստերոն, լյուտեինացնող հորմոն, թիրեոտրոպ հորմոն, սպերմոգրամա, MAR թեստ, ամորձապարկի ՈՒՁՀ՝ ամորձիների ծավալի որոշմամբ)։ Տարած COVID-19 վարակից հետո տղամարդու վերարտադրողական ֆունկցիան նպատակահարմար է գնահատել ապաքինվելուց առնվազն երեք ամիս հետո։ Խանգարումների հայտնաբերման դեպքում թեստերն անհրաժեշտ է կրկնել ապաքինումից 6 և 12 ամիս հետո։
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր ԵՊԲՀ. Բոտուլիզմ. Հայտնի հիվանդություն, անհայտ փաստեր](up/article/small/file_63757_7710548.jpg)
Բոտուլիզմը ծանր սննդային տոքսիկոզ է, որն առաջանում է Clostridium botulinum-ի արտազատած տոքսին պարունակող սննդամթերքն օգտագործելիս...
![](images/calendar.png)
![Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63755_6537507.jpg)
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված հիվանդություններ են...
![](images/calendar.png)
![ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում ԵՊԲՀ. Մենինգոկոկային վարակ. փոխանցման ուղիները, կանխարգելում](up/article/small/file_63674_5790157.jpg)
Մենինգոկոկային վարակն արդի առողջապահական կարևոր հիմնախնդիրներից է: Այն օդակաթիլային փոխանցման մեխանիզմով շնչառական վարակ է՝ 70% երիտասարդ բնակչության ընդգրկմամբ՝ երեխաներ և դեռահասներ...
![](images/calendar.png)
![Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am Հելմինթոզներ․ հարցազրույց վարակաբան Նաիրա Ծատուրյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_63518_7631021.jpg)
Ինչպե՞ս են զարգանում հելմինթոզները։
Հելմինթոզները (ճիճվակրություն) մարդու և կենդանիների մոտ լայնորեն տարածված...
![](images/calendar.png)
![Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am Ընթացիկ սեզոնային վարակներ. Նաիրա Ծատուրյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62890_5392695.jpg)
Վարակային հիվանդությունների տեսակետից ինչպիսի՞ն է իրավիճակը ներկայում։
Ուշադրության կենտրոնում կարմրուկն է, սակայն գրանցվել են նաև ջրծաղիկով և քութեշով...
![](images/calendar.png)
![Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը Հերպես (herpes simplex virus 1,2), igg հակամարմիններ. հետազոտության նկարագրությունը](up/article/small/file_62691_7440529.jpg)
1, 2 տիպ հերպեսի (Herpes simplex virus) IgG հակարմինների հետազոտությունն իրականացվում է արյան մեջ առաջին և երկրորդ տիպի հերպեսի վիրուսների նկատմամբ G իմունոգլոբուլինների (հակամարմինների) որոշման համար...
![](images/calendar.png)
![Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am Աղմուկն ականջներում եվ կորոնավիրուսը. քիթ-կոկորդ-ականջաբան Գոհար Ղալեչյան. armeniamedicalcenter.am](up/article/small/file_62011_730286.jpg)
Աղմուկն ականջներում որքա՞ն հաճախ է հանդիպում
Աղմուկն ականջներում տարածված և մշտապես անհանգստացնող երևույթ է...
![](images/calendar.png)
![Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am Հետքովիդային համախտանիշ. հարցազրույց թոքաբան Սիրանուշ Պողոսյանի հետ. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61413_8828617.jpg)
Ի՞նչ է հետքովիդային համախտանիշը:
Հետկոքիդային համախտանիշը քովիդ վարակի հետևանք է, երբ հիվանդացածների մոտ 3 ամիս և ավելի...
![](images/calendar.png)
![Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am Հետքովիդային մազաթափություն. armeniamedicalcenter.am](up/article/small/file_61284_415118.jpg)
Վերջին շրջանում ավելացել է մարդկանց քանակը, որոնք գանգատվում են Քովիդ-19-ից 2-3 ամիս անց սկսված մազաթափությունից: Այս ախտանշանը ժամանակավոր բնույթ է կրում, եթե չկան ուղեկցող խնդիրներ...
![](images/calendar.png)
![Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am Անտիբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության պատճառները. armeniamedicalcenter.am](up/article/small/file_60833_387304.jpg)
Անտիբիոտիկների շնորհիվ բազում կյանքեր են փրկվել և փրկվում: Բայց ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ դրանք պետք է նշանակվեն միայն խիստ անհրաժեշտության դեպքում: Որովհետև՝ ոչնչացնելով վտանգավոր բակտերիաներին...
![](images/calendar.png)
![ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան ԿՈՎԻԴ-19-ի դեմ պատվաստման հուշաթերթիկ. Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության անդամ Արտեմ Գրիգորյան](up/article/small/file_59526_9291728.jpg)
Ինչպե՞ս են մշակվում և փորձարկվում պատվաստանյութերը։
Ցանկացած պատվաստանյութ անցնում է բավականին երկար փորձաշրջան՝ խստագույն թեստավորում...
![](images/calendar.png)
![ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները ՀՀ ԱՆ. COVID-19-ի դեմ պատվաստումների բացարձակ և ժամանակավոր բժշկական հակացուցումները](up/article/small/file_59281_4998148.jpg)
Հայաստանում կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող կանխարգելիչ պատվաստումների բժշկական հակացուցումները նույնն են, ինչ բոլոր պատվաստումների դեպքում...
![](images/calendar.png)
![Կանդիդոզ. urolog.am Կանդիդոզ. urolog.am](up/article/small/file_59087_3523451.jpg)
Կանդիդոզը միզասեռական օրգանների սնկային (candida) ախտահարումն է։ Որպես պայմանական ախտածին միկրոօրգանիզմ և մշտապես գտնվելով մաշկի և լորձաթաղանթի վրա, սնկերը կարող են երկար ժամանակ հիվանդություն չառաջացնել...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Դդում
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Դիմակներ` մազերի համար
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Իրիդիոսքրինինգ
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն